Unicode-ը խնդրել է չօգտագործել ռուբլու սահմանված նշանը, որը նման է հայկական «Ք» տառին (U+0554): Այս մասին ասվում է կոնսորցիումի հայտարարության մեջ: Քննարկմանը մասնակցել է նաև Մայքլ Էվերսոնը, ով հեղինակել է բազմաթիվ նոր նշաններ: Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում ռուսական ռուբլին պատկերող նշանը շրջանառության մեջ դնելու համար:
Ռուսական ռուբլու նշանի մասին քննարկումներ նախկինում էլ են եղել, սակայն վերջին շրջանում դրանք ակտիվացել էին: Էվերսոնն ասում էր, որ դրա համար նախ պետք էր հաստատել այդ նշանը: Դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը հաստատել է ռուբլու նշանը, որն իրենից ներկայացնում է ռուսական «Ռ» տառը երկու գծիկով: