Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գալիք նախագահական ընտրություններում կհաղթի նույնիսկ ազատ և արդար ընտրությունների պայմաններում, գրում է The Guardian-ը:
Նման կանխատեսումները կապվում են հարևան Ուկրաինայի իրադարձությունների հետ:
«Տնտեսական իրավիճակը վատթարանում է, բայց բոլորը հասկանում են, որ բացի Լուկաշենկոյից այլ արժանի թեկնածուներ չկան»,- բելառուս ընտրողներից մեկի խոսքերն է փոխանցում պարբերականը:
Նշվում է նաև, որ կառավարությունը տիրապետում է ամբողջ արդյունաբերության շուրջ 80%-ին, և, այս համատեքստում, շատ աշխատավորներ կարծում են, որ Լուկաշենկոն հանդիսանում է իրենց` աշխատանքը չկորցնելու երաշխավորը: