«Յուքոմը» հայտարարությամբ է հանդես եկել. «Սիրելի հայրենակիցներ,
Երեկ հայտարարել էինք, որ մի շարք սպասարկման կենտրոններ կշարունակեն
գործել արտակարգ գրաֆիկով, սակայն հաշվի առնելով կորոնովիրուսով վարակված
քաղաքացիների թվաքանակի կտրուկ աճը, ինչպես նաև կարևորելով մեր
բաժանորդների և աշխատակիցների առողջությունը` Ucom ընկերությունը որոշում է
կայացրել այսօրվանից ժամանակավորապես դադարեցնել սպասարկման բոլոր
սրահների աշխատանքը:
Բացառության կարգով աշխատելու է ընկերության Հյուսիսային պողոտայում
տեղակայված սպասարկման գլխավոր գրասենյակը՝ հատուկ գրաֆիկով և
պայմաններով.
Աշխատանքային ժամերն են ամեն օր ժամը 10:00-19:00
Բաժանորդները մուտք կարող են գործել սպասարկման սրահ միայն դիմակով
Բաժանորդները մուտքից առաջ պարտադիր ջերմաչափվելու են
Ծառայությունների և սարքավորումների ձեռքբերումն ամբողջությամբ
տեղափոխվել է առցանց հարթակ` shop.ucom.am:
Վճարումները կարող եք իրականացնել uPay հավելվածի միջոցով, ինչպես նաև
այլ հարթակներում` TelCell, Mobidram, Idram, EasyPay և այլ վճարման տերմինալներով
կամ հավելվածներով, ArCa համակարգի բոլոր բանկոմատներով և հավելվածով,
բանկային մի շարք հավելվածներով և այլն:
Միաժամանակ կրկին հավաստիացնում ենք, որ տեխնիկական աջակցման բոլոր
բաժինները վերահսկում են ծառայությունների որակը 24/7 գրաֆիկով, որպեսզի
բաժանորդները ունենան անխափան կապ:
Հավելյալ տեղեկություններ լինելուն պես կտեղեկացնենք:
Առողջություն բոլորին»: