տուն Լուրեր Ucom-ը, որպես բջջային կապի չորրորդ օպերատոր

Ucom-ը, որպես բջջային կապի չորրորդ օպերատոր

205
0

k5ArU5w2iRRwjUJYGmWWRqByB4

 

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում Ucom սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար տրամադրվեց 801-811ՄՀց/842-852ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականութունների հատվածի օգտագործման թույլտվություն:  Այսպիսով, ընկերությունը դարձավ բջջային կապի չորրորդ օպերատորը Հայաստանում: Այժմ հայաստանյան շուկայում գործում են բջջային կապի երեք օպերատորներ՝ «ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ), VivaCell-MTS և Orange Armenia:

Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն նոյեմբերի 4-ին լրագրողներին իր մոտեցումը ներկայացրեց Հայաստանի շուկայում բջջային ևս մեկ օպերատորի հայտնվելու վերաբերյալ: Ըստ նրա, առաջին հերթին, անշուշտ, կառավարության իրավունքն է այս կամ այն որոշում կայացնելը:«Չկա ոչ մի օրինակ, երբ 4-րդ օպերատորը հաջողության է հասել 10 միլիոնից պակաս բնակչությամբ երկրներում»,-ասաց նա՝ բերելով Հունգարիայի օրինակը, որտեղ կանոնակարգող մարմինը հրաժարվել էր 4-րդ արտոնագրին հավանություն տալու գաղափարից, քանի որ ուսումնասիրվել էր միջազգային փորձն ու եզրակացություն արվել, որ դա կարող է վատ ավարտվել: Մյուս օրինակներն են 15-միլիոնանոց բնակչությամբ Հոլանդիան, Շվեյցարիան, Ավստիան, որտեղ 4-րդ օպերատորները չկարողացան գոյատևել, իսկ Մոլդովայում 4-րդ օպերատորն ուղղակի սնանկացավ: Ֆրանսիս Ժելիբտերը նաև տարակուսեց, որ անհասկանալի է, որ նոր օպերատորը հավանաբար հիմնվելու է LTE բազայի վրա: «Այժմ այդ բազայի վրա աշխատող հեռախոսներն արժեն 350 եվրո: Չեմ կարծում, որ 4-րդ օպերատորը նպատակ է դրել զարգացնել կապը մարզերում, որտեղ մարդիկ չեն կարող նման գումարներ ծախսել, այն դեպքում, երբ մենք առաջարկում ենք հեռախոսներ 1 դրամ արժեքով»,-ասաց նա:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here