Ucom ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները նոր ընկերություն են գրանցել։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայկ Եսայանը։
«2020 թվականի ապրիլի 20-ին ես և Ալեքսանդր Եսայանը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ենք գրանցել։ «ՕԼՆԵԹ» ՍՊԸ-ն հայաստանյան սպառողին կմատուցի նորարար թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում»,- ասվում է գրառման մեջ։