Իռլանդական U2 ռոք խումբը վերջին երեք տարվա մեջ առաջին համերգն է տվել Լոս Անջելեսում, հաղորդում է NME-ն:
U2-ի ելույթը տեղի է ունեցել Help Haiti ամենամյա բարեգործական միջոցառման շրջանակներում, որի կազմակերպիչը Շոն Փենն է: Իռլանդական ռոք խումբը հանդես է եկել երեք երգով՝ «I Will Follow», «Vertigo» և «Desire»:
Բացի այդ, խմբի վոկալիստ Բոնոն և կիթառահար Էջը կատարել են Լեոնարդ Կոհենի «Hallelujah»-ի սեփական տարբերակը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ U2 խումբը 2014-ին նոր ձայնասկավառակ է թողարկելու։