Twitter միկրոբլոգների ցանցը թարմացրել է Tweet և Follow սոցիալական կոճակների դիզայնը, որն անփոփոխ էր մնացել 2011 թվականից։
Ընկերությունը նոր կոճակները դարձրել է ավելի հարթ, զրկել դրանց մոխրագույն շրջանակից և ներկել կապույտ։ Այս մասին հայտնում է Vesti-ն։
Նոր կոճակների լայնությունը պիքսելներով համապատասխանում է հնին, այդ իսկ պատճառով վեբ դիզայներներից չի պահանջվել փոփոխություններ մտցնել կայքերի դիզայններում։
Նոր կոճակները կսկսեն հայտնվել հաջորդ ամիս։