տուն Քաղաքական Միջազգային Twitter-ը հաստատել է հնդկական ZipDial-ը գնելու մասին տեղեկությունները. WSJ

Twitter-ը հաստատել է հնդկական ZipDial-ը գնելու մասին տեղեկությունները. WSJ

137
0

photo-2-780x582

Twitter միկրոբլոգների համակարգը հաստատել է հնդկական ZipDial ստարտափը ձեռք բերելու մասին տեղեկությունները: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հավելելով, որ գործարքի ֆինանասական մանրամասները չեն հաղորդվում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հնդկաստանում մարդիկ հաճախ են հավաքում համարն ու անջատում զանգը մինչև կապի հաստատվելը: ZipDial-ը հնարավորություն է տալիս ընկերություններին տեղեկանալ նման բաց թողված զանգերի մասին և օգտատերերին գովազդ ուղարկել:

Զարգացող շուկաները, այդ թվում՝ Հնդկաստանը, Ինդոնեզիան և Բրազիլիան Twitter-ի համար առանցքային են, քանի որ ցանցը ձգտում է նոր օգտատերեր և «գովազդային դոլարներ» ներգրավել:

The Times Of India-ն հիշեցնում է, որ 2013թ.-ին ընկերությունը բանակցում էր Frrole ստարտափի ձեռքբերման շուրջ, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ: