Lionsgate ընկերության հեռուստատեսային բաժինը պատրաստվում է հեռուստասերիալ նկարահանել Twitter սոցիալական ցանցի ստեղծման մասին։ Այս սերիալի սցեարի հեղինակը Նիք Բիլթոնն է, ով հանրահայտ Hatching Twitter գրքի հեղինակն է, որը մեծ քանակությամբ վաճառվել է աշխարհում։ Հաղորդում է The Hollywood Reporter-ը։
«Twitter-ը փոխել է մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները՝ սկսած քաղաքականությունից և բիզնեսից մինչև ընկերություն, քանի որ այս պահին դժվար է պատկերացնել էկրանավորման համար ավելի եհտաքրքիր պատմություն», — ասել է Lionsgate TV-ի ղեկավար Քևին Բեգսը։