տուն Քաղաքական Միջազգային Twitter-ի ռասիստական գրառումը բուռն դժգոհություն է առաջացրել համացանցում

Twitter-ի ռասիստական գրառումը բուռն դժգոհություն է առաջացրել համացանցում

175
0

twitter-logo

Ամերիկյան կազմակերպություններից մեկի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն Twitter-ի իր էջում թողել է մի գրառում, որ դժգոհության բուռն ալիք է բարձրացրել համացանցում: Իր էջում նա գրել է, որ «մեկնում է Աֆրիկա և հույս ունի, որ ՁԻԱՀ-ով չի հիվանդանա»: Հետո հավելել է, որ «կատակում է, (այդպիսի բան չի լինի — խմբ.), քանի որ ինքը սպիտակ է»:

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք աշխատակիցն ինքն է թողել այս գրառումը, թե դա ցանցահենների գործն է: Կազմակերպությունը, որտեղ աշխատում է Ջասթին Սակոն, դատապարտել է այս գրառումը, սակայն չի կարողացել կապվել նրա հետ, քանի որ Ջասթինը գտնվել է ինքնաթիռում: Այդ գրառումը հեռացվել է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here