տուն Աշխարհ Twitter-ը կոդերից հեռացնում Է «տեր», «ստրուկ» եւ «սեւ ցուցակ» տերմինները

Twitter-ը կոդերից հեռացնում Է «տեր», «ստրուկ» եւ «սեւ ցուցակ» տերմինները

199
0
People are seen as silhouettes as they check mobile devices whilst standing against an illuminated wall bearing Twitter Inc.'s logo in this arranged photograph in London, U.K., on Tuesday, Jan. 5, 2016. Twitter Inc. may be preparing to raise its character limit for tweets to the thousands from the current 140, a person with knowledge of the matter said. Photographer: Chris Ratcliffe/Bloomberg via Getty Images

Twitter սոցիալական ցանցն իր ծրագրային կոդերից հեռացնում է «տեր», «ստրուկ» եւ «սեւ ցուցակ» տերմինները եւ դրանք փոխարինելու է ավելի «ինկլյուզիվ» բառերով: «Ինկլյուզիվ լեզուն վճռական դեր է խաղում այն միջավայրի ստեղծման համար, որում մենք գտնվում ենք:

Twitter-ի լեզուն, որը մենք օգտագործել ենք մեր կոդերում, չի արտացոլում մեր արժեքները որպես ընկերություն եւ չի ներկայացնում այն մարդկանց, որոնց համար մենք աշխատում ենք: Մենք ցանկանում ենք փոխել դա»,-ասվում է Twitter-ում զետեղված սոցցանցի հայտարարության մեջ:

Այսպես, «սեւ ցուցակ» տերմինը կփոխարինվի «մերժումների ցուցակով», «տեր» բառը փոխվի՝ «առաջնորդի», իսկ «ստրուկ» տերմինին կփոխարինի «հետեւորդը»:

«Խոսքը ոչ միայն անգլերեն տերմինների կամ կոդերի մասին է: Բառերը կարեւոր են նաեւ մեր հանդիպումների, մեր խոսակցությունների եւ փաստաթղթերի համար, որոնք մենք ստեղծում ենք: Մենք գիտենք, որ սպասվում է էլ ավելի շատ աշխատանք, բայց մենք ձգտում ենք կատարել այն, ինչը պետք է կատարենք»,-ասվում է հայտարարության մեջ: Ընկերության հաղորդագրության համաձայն, նաեւ արգելքի տակ են հայտնվել այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «սպիտակ ցուցակը», «աշխատունակության ստուգումը», «ֆիկտիվ նշանակությունը», ինչպես նաեւ այն դերանունները, որոնք մատնանշում են գենդերային պատկանելությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

1in.am