Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը փետրվարի 9-ին Բրյուսելում հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները «էլ ավելի են վատացնում առանց այդ էլ շատ վատ իրադրությունը»:
«Որպես ռուսական ռազմարշավի ուղղակի հետևանք Ասադի սոսկալի ռեժիմն ամրապնդում է դիրքերը, չափավոր ընդդիմությունը նահանջում է, ու ևս հազարավոր փախստականներ փախչում են Թուրքիայի և Եվրոպայի կողմը»,- ասել է նա Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում՝ փոխանցում է Interfax-ը։