Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Բաքվում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, որը խլել է 16 մարդու կյանք:
Տուսկը նշել է, որ հասկանում է Ալիևին, ով ստիպված է բացակայել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից: Տուսկը նաև հայտարարել է, որ ընդունել է Իլհամ Ալիևի՝ Բաքու այցելելու հրավերը: