տուն Քաղաքական Միջազգային Turkish Airlines-ը հետաձգել է բոլոր չվերթները Ղրիմ

Turkish Airlines-ը հետաձգել է բոլոր չվերթները Ղրիմ

89
0

1364560

Թուրքական ավիաուղիները Ղրիմում ստեղծված անյակուն իրավիճակի պատճառով մարտի 11-16-ը նախատեսված բոլոր չվերթները Սիմֆերոպոլ հետաձգել են։

Turkish Airlines-ի ինքնաթիռները շարունակում են չվերթներ իրականացնել Ուկրաինայի մյուս քաղաքներ։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ղրիմում շուրջ 19 հազար ռուս զինվորականներ կան։