Առավոտյան ժամը 8-ից փակ է նաև Երևանից «Զվարթնոց» օդանավակայան ավտոճանապարհը, ինչի պատճառով Հայաստանից մեկնող և նոր ժամանած զբոսաշրջիկները ստիպված են ոտքով անցնել նշված հատվածը:
Ժամեր շարունակ փակ ավտոմայրուղին թեկուզ որոշակիորեն անհարմարություններ է ստեղծում զբոսաշրջիկների համար, այնուամենայնիվ, կոնկրետ դժգոհություններ չկան: Մոտակա տներում ապրող բնակիչներն էլ քաղցրավենիքով են հյուրասիրում Հայաստան ժամանածներին և ցույցի մասնակիցներին:
«Մենք քաղցրով ենք դիմավորում մեր հյուրերին և ուզում ենք ասել, որ դուք եկել եք այն երկիրը, որը սրտաբաց է, որը սպասում է ձեզ, որը սիրում է իր հյուրերին: Ասեմ, որ բացարձակ դժգոհություն չկա, մարդիկ ուրախ են, այսպիսի բան չեն տեսել իրենց երկրներում: Եվ այսպես դհոլ-զուռնայով նրանց դիմավորելը խորհրդանշական է, թե ինչպիսի երկիր են եկել: Ինչ վերաբերում է ոստիկաններին, մենք վստահություն ունենք, ունենք, որ նրանք ոչ թե մեր դեմ են, այլ մեր անվտանգության երաշխավորներն են»:
https://www.azatutyun.am/a/29203826.html