տուն Քաղաքական Միջազգային Տուն՝ կորած շանը գտնելու դիմաց

Տուն՝ կորած շանը գտնելու դիմաց

113
0

pic_3fd65f32961cb1551deda3955eb6b81e

Չինաստանի բնակչուհին, ով կորցրել էր շանը, կենդանուն գտնողին,  որպես պարգեւ, առաջարկել է իր տունը։ Ինչպես հաղորդում է The Daily Mirror-ը, Պեկինում  ապրող 70-ամյա չինուհին իր տան շրջակայքում հայտարարություն է փակցրել շան նկարով։ Նրա անշարժ գույքը գնահատվում է 650 հազար դոլար։

Որոշ ժամանակ անց կինը սկսել է ստանալ ահռելի քանակությամբ զանգեր այն մարդկանցից, որոնք պնդում էին, թե գտել են շանը կամ գիտեն, թե որտեղ է գտնվում կենդանին։ Ոմանք, նույնիսկ, փորձել են այլ շներ առաջարկել կորած շնիկի փոխարեն։