Թայվանի քաղաքացուհին կարող 30 հազար դոլարի չափով տուգանք վճարել ԱՄՆ տարածքում ծննդաբերելու փորձ կատարելու համար՝ այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Տեղեկացվում է, որ կինը օդանավով թռչել է հղիության 32-րդ շաբաթվա մեջ և ամբողջ ճանապարհին հարցրել է, թե արդյոք իրենք ԱՄՆ տարածքում են գտնվում:
Ծննդաբերությունը սկսվել է հենց երկնքում, և օդաչուն որոշում է ընդունել վայրէջք կատարել, ինչի համար թույլտվություն է խնդրել Ալյասկայի օդանավակայաններից մեկից:
Վայրէջքը անհրաժեշտ էր, որպեսզի երեխայի համար անվտանգ պայմաններ ստեղծվեին: Արդյունքում երեխան իրոք Ամերիկայի քաղաքացիություն ստացավ: Բանն այն է, որ ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ քաղաքացիություն ստանալու երկու հնարավորություն կա՝ կամ երեխայի ծնողները պետք է ԱՄՆ քաղաքացի լինեն, կամ երեխան պետք է ծնվի երկրի տարածքում:
Թայվանի իշխանությունները մեկնաբանել են այդ իրադրությունը և գտել, որ կինը սխալ է վարվել մյուս ուղևորների հանդեպ, ովքեր ստիպված են եղել հետաձգել իրենց թռիչքը վայրէջքի պատճառով: