տուն Քաղաքական Միջազգային Տրանսսեքսուալները չեն կարող կնքահայր ու կնքամայր դառնալ

Տրանսսեքսուալները չեն կարող կնքահայր ու կնքամայր դառնալ

106
0

144130905635hte-620x400

Վատիկանը տրանսսեքսուալներին չի թույլատել երեխայի մկրտության խորհրդին առնչվել:

Դրա մասին հաղորդել է իսպանացի հոգևորական Ռաֆայել Սոռնոս Վոյը` հղում անելով Հավատքի դոկտրինի միաբանությանը, հաղորդում է  Lenta.ru-ն:

«Տրանսսեքսուալները հրապարակավ ցուցադրում են այնպիսի վարքագիծ, որը չի համապատասխանում սեռական պատկանելությունը որոշելու բարոյական պահանջին` ելնելով նրա իրական սեռից»,- նշվում է Միաբանության հաղորդագրության մեջ:

Իսկ Հռոմի  պապը բազմիցս է նշել, որ եկեղեցու տեսանկյունից նման վարքագիծը հակասում է մարդկային բնությանը: