տուն Լուրեր Տրանսպորտի նոր ցանցի դեպքում հնարավո՞ր է սակագինը բարձրանա (տեսանյութ)

Տրանսպորտի նոր ցանցի դեպքում հնարավո՞ր է սակագինը բարձրանա (տեսանյութ)

73
0

Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծով իսկապես լավ առաջարկություններ են արվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը. «Կարևորն այն է, որ գրեթե եռապատիկ կրճատվելու է տրանսպորտի քանակը, երթուղայինները՝ գազելներ կոչվածները, հիմնականում դուրս են գալու երթևեկությունից, և լինելու են մեծ տարողությամբ` 150 տեղանոց ավտոբուսներ»:

Կարեն Չիլինգարյանը նաև համոզված է, որ նախագծով, եթե վճարման նոր համակարգ ստեղծվի, կմեծանա նաև ուղևորների անվտանգությունը, որովհետև վարորդը ստիպված չի լինի ուշադրությունը ճանապարհից շեղել ուղևորներից վճարները վերցնելու վրա:

Մտավախությունների առնչությամբ բանախոսն ընդգծեց, որ դրանք հիմնականում վերաբերում են սակագնին: Պարոն Չիլինգարյանը նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ուղեվարձը չբարձրանա, կամ բարձրացումը շատ չնչին լինի: Իսկ մյուս մտավախությունն այն է, թե արդյոք Կառավարությունը կկարողանա՞ արտասահմանից հայթայթել այն գումարները, որոնք անհրաժեշտ են ներտրանսպորտային միջոցներով նոր ցանց ունենալու համար:

Կարեն Չիլինգարյանը նաև նկատեց, որ գուցե հնարավոր չլինի գումարներ հայթայթել, և ամբողջ ծրագիրն այդպես էլ մնա մոտ 200 էջ թղթի վրա:

Ավելին՝ տեսանյութում: