տուն Լուրեր Translator.am-ի վերահսկման գործառույթը ստանձնել է լեզվի պետական տեսչությունը

Translator.am-ի վերահսկման գործառույթը ստանձնել է լեզվի պետական տեսչությունը

126
0

trans

«ԻՍՄԱ» ՍՊԸ-ն, տնօրեն, ՀՊՃՀ պրոֆեսոր Էդիկ Մանուկյանի գլխավորությամբ իրականացրել է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն, գրաբար) բացատրական և թարգմանչական 10 օտար լեզուներով (այդ թվում՝ անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թալիշերեն, զազալի, լեզգիերեն, լատիներեն, քրդերեն) առցանց բառարանների մշակում (www.translator.am): Քանի որ համակարգն ներկայում ամենածավալունն է և կարող է  էական ազդեցություն ունենալ հայոց լեզվի պահպանման և զարգացման վրա, ուստի անհրաժեշտություն է առաջացել դրանք ճշգրտելու Լեզվի պետական տեսչության կողմից: Համակարգը մշակող խումբը այսօր ստորագրված հուշագրով այս գործառույթը հանձնեց ՀՀ լեզվի պետական տեսչությանը:

«Մեր ազգի 80 տոկոսը չի խոսում հայերեն,- ասում է  պրոֆեսոր Էդիկ Մանուկյանը,- մի մասը գնում է հայրենիքից ու այդպես հեռանում լեզվից: Բայց նրանք, ովքեր մնացել են, նույնպես կաղում են հայերենից: Մենք բառարանների վարման նոր տեխնոլոգիա ենք ներմուծել: Այս համակարգի միավորը ոչ թե բառն է, այլ նրա էությունը, դրա բոլոր բացատրությունները: Շտեմարանն ընդգրկում է 74000 բառ, 94 հազ. հայերեն, արևմտահայերեն բառեր կան: Անգլերեն բառացանկը կազմում է 113 հազ բառ»:

«Հայաստանում չբնակվող մարդիկ հաղորդակցվում են այդ լեզվով ու այս շտեմարանի օգնությամբ նաև կարող են պահպանել իրենց մայրենին: Ծրագիրը հայապահպանության նպատակ ունի: Նրանք, ովքեր ուզում են պահպանել իրենց մայրենին, այս ծրագիրն իրենց օգնության կգա»,- ասաց ՀՀ ԿԳՆ աշխատակազմի լեզվի տեսչության պետը: