«Ամուլսարի հանքով ներգրավված բոլոր անձինք որոշակի շահ ունեն: Ես սա բացասական բանով չեմ ասում: Այլ ուղղակի չեզոք: Ես ոչ մի շահի դաշտում չեմ»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքի շահագործմանը:
Վարչապետն անդրադարձավ նաև այն պնդմանը, թե փորձաքննությունն արվել է փաստաթղթերի հիման վրա: Նա դա համարեց տրամաբանական, քանի որ ցանկացել են պարզել՝ փաստաթղթերը կեղծ են, թե ոչ: «Էլարդի փորձաքննությունը սուր հարցեր է դրել հանքը շահագործող «Լիդիանի» առաջ: Ավելի սուր հարցեր է դրվել քան կարող էր դա արվել: Մենք հիմա պետք է լսենք պատասխաններ: Դա մեր եւ քննչական կոմիտեի պարտավորությունն է»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը:
Ի դեպ, կառավարության ղեկավարը նաև ասաց, որ փորձաքննության է ենթարկվել ջուրը: «Վերցրել են 50 գրամ աղտոտված ջուր: Փորձաքննությունը 50 գրամ աղտոտված ջրից 1,7 գրամ աղտոտված ջուր (նկատի ունի հանքի աղտոտվածության հետեւանքը ջրի վրա-հեղ.):