տուն Լուրեր Տպավորություն է, թե Տարոն Մարգարյանն ամեն ինչ անում է Երևանից հեռու մնալու...

Տպավորություն է, թե Տարոն Մարգարյանն ամեն ինչ անում է Երևանից հեռու մնալու համար. Փաշինյան

79
0

Nikol-Pashinyan2

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  Սանկտ-Պետերբուրգում է, և ես եմ փոխարինում քաղաքապետին. այս մասին ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր խորհրդարանում՝ ի պատասխան հարցին, թե ինչու բյուջեի կատարողականի քննարկմանը ներկա չէ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, թե տպավորություն է, որ քաղաքապետը փորձում է հնարավորինս Երևանից հեռու լինել:

«Կարծում եմ՝ բյուջեի կատարողական քննարկումները միշտ շատ հետաքրքիր են անցնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար, որովհետև այդ ժամանակ նա մեկ Երուսաղեմում է, մեկ Սանկտ-Պետերբուրգում, մեկ Բադեն-Բադենում: Այնպիսի տպավորություն է, որ նա աշխատում է այս օրը Երևանից կամ ԱԺ շենքից հնարավորինս հեռու լինի, որ  նույնիսկ օնլայն նրան հարց տալու հնարավորություն չլինի: Ինչպես ասում են՝ ձեզ բարի քննարկում եմ մաղթում, ես պետք է գնամ, որովհետև շատ զբաղված եմ,  հույս ունեմ, որ իմ այս որոշումը կհասկանան»,-ասաց նա և լքեց նիստերի դահլիճը: