տուն Լուրեր Տպավորություն է, որ պարոն Մարուքյանը իրենց բակի բեսեդկայում պպզած ռեպլիկ էր թողնում

Տպավորություն է, որ պարոն Մարուքյանը իրենց բակի բեսեդկայում պպզած ռեպլիկ էր թողնում

134
0

Ազգային ժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն անդրադարձան «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հնչեցրած հայտարարություններին։ Մասնավորապես պատգամավորը ՀՀ կառավարությանն ու Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը կոչ էր քայլեր ձեռնարկել Գյումրիի օդանավակայանում ռուսական չվերթների թվի ավելացման ուղղությամբ՝ հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերությունների լարումը: Նա իր ելույթում Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Տաթևիկ Ռևազյանին անվանել էր «սիրուն աղջիկ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, անդրադառնալով Մարուքյանի ելույթին, նշեց․ «Ցանկանում եմ անդրադառնալ պարոն Մարուքյանի՝ Գյումրիում ռուսական չվերթների ավելացման վերաբերյալ կոչին: Նա կոչով էր հանդես եկել՝ դիմելով, մեջբերում եմ, «փայլուն աշխատող Կառավարությանն ու Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան»։ Ինձ մոտ տպավորություն է, որ պարոն Մարուքյանը  իրենց բակի բեսեդկայում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ պարոն Մարուքյանը պատգամավոր է և խոսում է Քաղավիացիայի պետի մասին։ Եվ կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը և դրսևորել իրեն կլասիկ և ոչ ռաբիզ պատգամավորի պես»:

Պատգամավոր Գևորգ Պապոյանը նույնպես անդրադարձավ այս հարցին, ասաց, որ ԱԺ պատգամավորները պետք է պատգամավորին հարիր վարքագիծ դրսևորեն հատկապես հանրային վայրերում: