տուն Քաղաքական Միջազգային Toyota-ն ճանաչվել է աշխարհի ավտոմոբիլային ամենաթանկարժեք ապրանքանիշը

Toyota-ն ճանաչվել է աշխարհի ավտոմոբիլային ամենաթանկարժեք ապրանքանիշը

102
0

toyota-logo-pngInterbrand ընկերությունը, որը մտնում է ամերիկյան Omnicom հեռահաղորդակցության հոլդինգի կազմի մեջ,հոկտեմբերի 5-ին հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ավտոմոբիլային բրենդների վարկանիշը:

Այս վարկանիշի առաջին տողում ճապոնական Toyota -ն է, որի շուկայական գինը գնահատվել է 49 048 մլդ դոլար: Եթե համեմատենք անցած տարվա հետ՝ ապա կստացվի, որ ավտոմեքենան թանկացել է 16 տոկոսով:

BMW-ն եւ Mercedes-Benz-ը, որոնք գտնվում են երկորդ ու երրորդ հորիզոնականում, գնահատվել են 37.212 ու 36 711 մլրդ համապատասխանաբար, հայտնում է Informing-ը:

Եռյակին հաջորդում են Honda, Volkswagen, Ford, Hyundai, Audi, Nissan, Porsche, Kia, Chevrolet, Land Rover եւ Mini մակնիշները:

Toyota- ից բացի շուկայում թանկացել է նաեւ Porsche-ը, որի գինը աճել է 12 տոկոսով ու հասել 8 055 մլրդ դոլարի, Land Rover-ի գինը բարձրացել է 14 տոկոսով՝ հասնելով 5 109 մլդր դոլարով, իսկ Nissan-ը, թանկանալով 19 տոկոսով, հասել է 9 082 մլդր դոլարի:

Հարկ է նշել, որ վարկանիշում հայտնված Volkswagen-ը միակ բրենդն է, որի գինը ընկել է: Այն էժանացել է 9 տոկոսով՝ ու հիմա արժե 12 545 մլդր դոլար: