տուն ժամանց Toyota-ն` ավտոմոբիլային ամենաթանկ ապրանքանիշ

Toyota-ն` ավտոմոբիլային ամենաթանկ ապրանքանիշ

115
0

Toyota-Logo-

Toyota-ն ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային ապրանքանիշ. գրում է The Guardian-ը:

Բրենդը գնահատվել է 53,5 մլրդ դոլար: Ընկերությունն առաջ է անցել Mercedes Benz-ից, որը գնահատվել է 43,4 մլրդ դոլար, իսկ BMW-ն՝ 41,5 մլրդ դոլար:

Ավտոարտադրողներից աշխարհի ամենաթանկ 100 ապրանքանիշերից են նաև Honda-ն, Ford-ը, Hyundai-ն, Audi-ն, Volkswagen-ը, Nissan-ը, Porsche-ն, KIA-ն, Land Rover-ը, MINI-ն եւ Tesla-ն:

Toyota-ի պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջից, երբ Սակիչի Տոյոդան ստեղծեց շարժիչով առաջին կտոր հյուսող մեքենան, որը հեղափոխություն էր երկրի տեքստիլ արդյունաբերության համար: 1918-ի հունվարին Սակիչին հիմնեց Տոյոդայի Հյուսող և Գործող ընկերությունը և իր որդու`Կիիչիրո Տոյոդայի օգնությամբ իրականացրեց իր կյանքի երազանքը` ստեղծեց ավտոմատ հյուսող մեքենա` դա 1924-թ. էր: Երկու տարի հետո նա հիմնեց Տոյոդայի Ավտոմատ Հյուսող Մեքենա ընկերությունը:

Իր հոր նման, Կիիչիրոն էլ նորարար էր և Եվրոպա ու ԱՄՆ իր այցելությունների ժամանակ 1920-ականներին նա խորապես հետաքրքրվեց ավտոարտադրությամբ: 100.000 ֆունտով, որ Սակիչի Տոյոդան ստացել էր իր ավտոմատ հյուսող մեքենայի համար` որպես գյուտ, Կիիչիրոն հիմնեց Toyota Motor Corporation-ը 1937-թ.-ին: Ջուլհակագործությունից դեպի ավտոարտադրություն` Toyota-ի փորձն ու արտադրողական սահմանները ավելի ընդլայնվեցին: