Toyota ընկերությունը 11 մլն դոլարի փոխհատուցում կվճարի 2006 թվականին տեղի ունեցած ավտովթարի զոհերի հարազատներին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Դատարանը որոշել է, որ ավտովթարի պատճառը 1996 թվականին արտադրված Camry մակնիշի մեքենայի շարժիչի անսարքությոնն էր։ Երդվյալ ատենակալների կարծիքով՝ ավտոընկերությունը 60 տոկոսով մեղավոր է այս վթարում, որին զոհ է դարձել 3 մարդ, իսկ երկուսը ծանր վիրավորվել էին։ Տեխնիկական անսարքությունը թույլ չի տվել վարորդին արգելակել ընթացքի ժամանակ։ Դատարանը նաև որոշել է, որ մեղավորության 40 տոկոսը վարորդինն էր։
Ճապոնական ընկերությունն անմիջապես տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ ընկերությունը հարգում է դատարանի որոշումը՝ միաժամանակ կարծելով, որ մեքենան չէր ավտովթարի պատճառը։ Toyota-ն շարունակելու է ուսումնասիրել գործի մանրամասները և պատրաստվում է բողոքարկել այն։