տուն Տնտեսական Toyota-ն՝ 2014 թվականի ամենախոշոր ավտոարտադրող

Toyota-ն՝ 2014 թվականի ամենախոշոր ավտոարտադրող

174
0

10898187_770025376410710_514885161504335009_n

Ճապոնական Toyota Motor Corp. կորպորացիան 2014 թվականին պահպանել է ավտոշուկայի առաջատար վաճառողի իր կոչումը: Այս մասին տեղեկացնում է հեղինակավոր Bloomberg պարբերականը:

Ինչպես հայտնում է ընկերությունը, դուստր ձեռնարկությունների հետ համատեղ բացարձակ ցուցանիշով վաճառքը կազմել է 10,23 միլիոն ավտոմեքենա, ինչև շուրջ 3%-ով գերազանցում է 2013 թվականի արդյունքը: Սրան պետք է հավելել այն փաստը, որ Toyota բրենդն առանձին իր պատմության մեջ առաջին անգամ հասել է 10 միլիոն մեքենայի սահմանագիծը:

Toyota-ին կրկին հաջողվել է իր ետևում թողնել գերմանական Volkswagen և ամերիկյան General Motors ընկերություններին: Ճապոնական ավտոարտադրողը առաջատարի իր դիրքերը պահպանում է արդեն 3-րդ տարին անընդմեջ:

2015 թվականին ընկերությունը պլանավորւմ է կրճատել ամբողջ աշխարհում իր ավտոմեքենաների վաճառքի ծավալները

1%-ով՝ շուկա հանելով 10,15 միլիոն մեքենա: Բացասական կանխատեսումների պատճառ է դարձել ռուսաստանյան շուկայում գնողունակության անկում, ինչպես նաև հենց Ճապոնիայում ավտոմեքենաների պահանջարկի նվազումը: