Արդեն տեղեկացրել ենք, որ Interbrand խորհրդատվական գործակալության կողմից հրապարակվել է աշխարհի ամենաթանկ բրենդների ցուցակը:
Լավագույն ապրանքանիշերի հարյուրյակում կա 14 ավտոմոբիլային բրենդ: Պարզվում է, որ ավտոմոբիլային ապրանքանիշերի մեջ ամենաթանկը ճապոնական Toyota-ն է: Մասնագետները այն գնահատել են 35,346 մլրդ դոլար: Ճապոնական ապրանքանիշին հետևում է Mercedes-Benz-ը (31,904 մլրդ) և BMW-ն (31,839 մլրդ):
Հարյուրյակում առաջին անգամ տեղ է զբաղեցնում Chevrolet-ը (4,578մլրդ):
9 ավտոմոբիլային բերնդներ ցուցադրել են ավելի քան 10 տոկոսանոց աճ, որոնցից են Porsche (+26%), Nissan (+25%), Volkswagen (+20%), Hyundai (+20%), Toyota (+17%), Ford (+15%), Kia (+15%), BMW (+10%), ինչպես նաեւ միակ մոտոցիկլետային բրենդ Harley-Davidson (+10%):