տուն Քաղաքական Միջազգային Էստոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է գործող իշխանությունը

Էստոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է գործող իշխանությունը

73
0

f-estonia-a-20150303-870x574

Էստոնիայում երեկ ավարտվել են հերթական խորհրդարանական ընտրությունները։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Բարեփոխումների կուսակցությունը՝ հավաքելով քվեարկողների ձայների 27.7 տոկոսը։ Այս կուսակցությունը նախկինում էլ էր գլխավորում իշխող կոալիցիան։ Կուսակցությունը կստանա խորհրդարանի տեղերի մոտ 30 տոկոսը։

Երկրորդ տեղում Կենտրոնամետ կուսակցությունն է՝ 25 տոկոսով, երրորդում՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է՝ 15.2 տոկոս։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 900 հազար ընտրողներից 574 հազարը։ Հաղթանակից հետո բարեփոխիչների առաջնորդ Թավի Ռիյվասն ասել է, որ կկազմավորվի երեք կուսակցությունից բաղկացած կոալիցիա։ Նա բացառել է, որ խորհրդարանում նրանք կհամագործակցեն Կենտրոնամետ կուսակցության հետ, որին ավանդաբար աջակցում են Էստոնիայի ռուսախոսները։