տուն Լուրեր Տոնակատարությունից հետո դպրոցականներից հե՞տ են վերցրել բաժանված գլխարկները

Տոնակատարությունից հետո դպրոցականներից հե՞տ են վերցրել բաժանված գլխարկները

162
0

14459683_10208812465041324_1608742534_n

Սեպտեմբերի 21-ին անկախությանը նվիրված տոնակատարությունը իրենց մասնակցությունն են ունեցել նաև Երևանի տարբեր դպրոցների աշակերտներ, որոնց տոնի առթիվ նվիրել էին եռագույնը խորհրդանշող գլխարկներ:  Այսօր araratnews.am-ին ահազանգած  ծնողներից մեկը մեզ հայտնեց, որ տոնակատարությունից հետո Երևանի  Եղիշե Չարենցի անվան №67 դպրոցի աշակերտներից գլխարկները հետ են վերցրել:

Տեղեկատվությունը ճշտելու համար կապ հաստատեցինք դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանի հետ: Նա մեզ հետ զրույցում  նշեց, որ իր դպրոցի աշակերտներից ոչ ոք գլխարկները չի վերցրել. «Մենք մեր երեխաներին միջոցառումից հետո տուն ենք ճանապարհել: Իմաստը որն էր, որ հետ վերցնեինք: Բայց քանի որ առջևում «Էրեբունի Երևան» տոնակատարությունն է, հնարավոր է մյուս դպրոցների դասղեկները հավաքել են, որ նորից բաժանեն երեխաներին, որովհետև այդ  օրը մեր դպրոցում 15-20 այլ դպրոցներից են աշակերտներ ու ուսուցիչներ եղել: Ես միայն իմ դպրոցի համար կարող եմ պատասխանատվություն կրել ու ասել, որ իմ հրահանգով ոչ մի նման բան չի եղել ու ես ոչ մի բողոք չեմ լսել»: