տուն ժամանց Տոնական այս օրերին մեր օրգանիզմը չի հասկանում՝ ինչ է կատարվում. դիեոտոլոգ

Տոնական այս օրերին մեր օրգանիզմը չի հասկանում՝ ինչ է կատարվում. դիեոտոլոգ

90
0

սեղան

Հաշված օրերն են մնացել Ամանորին և տոնական ճոխ, հայկական սեղաններին, որտեղ հնարավոր կլինի տեսնել այն ուտելիկքները, որոնք պատրաստվում են տարին մեկ անգամ: Ուտեստների գայթակղությանը դիմակայելը շատերի համար անհնարին է, իսկ շատակերության հետևանքները՝ տհաճ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ էնդոկրինոլոգ-դիետոլոգ Հասմիկ Աբովյանը խոսեց այն խնդիրների մասին, որոնք առաջանում են Ամանորին՝ շատակերության և դրա վատ հետևանքների պատճառով.« Մարդիկ կան, ովքեր նախքան Նոր տարին որոշում են շատ նիհարել, հատկապես կանայք՝ հագուստի համար, քանի որ գիտեն՝ այդ օրերին գիրանալու են: Երկար ժամանակ քաղցած պետք չէ մնալ, անգամ եթե դու գիտես, որ ճոխ սեղանի առջև ես շուտով նստելու: Սա հանգեցնում է նրան, որ մարդը սկսում է ուտել, իսկ մենք գիտենք, որ բացի կալորիականությունից ուտեստը շատ աղի է լինում ու, եթե հաջորդ օրը մարդն արթնանում է մի քանի կիլոգրամ ավել քաշով, աչքերի տակը այտուցված, բնականաբար դա իրական ճարպակալում չէ, այլ ավելորդ հեղուկն է: Մեկ օրում հնարավոր չէ մի քանի կիլորգրամ քաշ հավաքել: Տոնական  այս օրերին մեր օրգանիզմը չի հասկանում՝ ինչ է կատարվում, չէ՞ որ մեծ խնդիրներ են առաջանում՝ թունավորումից սկսած մինչև լեղաքարային սուր նոպաներ:

Դիետոլոգի հավաստմամբ՝  շատ անգամ կարևոր է ոչ թե այն, թե ինչ մթերք ես օգտագործում, այլ այն, թե ինչ եղանակով ես պատրաստել.«Եթե մենք գնում ենք խմորեղեն, նշանակում է՝ այն անպայման տրանսճարպեր է պարունակում, որոնք մեր օրգանիզմի կողմից չեն ընդունվում, քանի որ արհեստական ճարպեր են: Գոնե պատրաստեք ինքներդ՝ համոզվելով, որ լավ կարագ եք օգտագործում»: