Ճապոնիայի կառավարությունը հույս ունի ընդհանուր լեզու գտնել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հետ, ովքեր շաբաթվա սկզբին հայտարարել էին 2 ճապոնացի գերիների նկատմամբ մահապատիժ կիրառելու մտադրությունների մասին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալ Յասուհիդե Նակայաման, ով գտնվում է Հորդանանում և փորձում այստեղից կոորդինացնել իր երկրի քաղաքացիներին գերությունից ազատելու գործողությունները: Աս մասին տեղեկացնում է Reuters-ը:
«ԻՊ խնդիրն այս պահին Ճապոնիայի գործողություններին Մերձավոր Արևելքում ճիշտ գնահատական տալն է: Մենք մերձավորարևելյան երկրներին մատուցում եմ միայն ոչ ռազմական օգնություն: Այնուամենայնիվ, մենք լիահույս ենք, որ կկարողանանք հասնել փոխըմբռնման»,- նշել է «ծագող արևի երկրի» արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:
Նախօրեին Ճապոնիայի իշխանությունները հայտարարել էին, որ պատանդների վիճակի մասին որևէ տեղեկություն չունեն: Երեկ լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ նրանք գտնվում են Իրաքի և Սիրիայի սահմանագծին գտնվող մի բնակավայրում:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետությունը» Կենջի Գոտոյի և Հարունա Յուկավայի դիմաց 200 միլիոն դոլար է պահանջել: Պահանջը կատարելու վերջնաժամկետը սպառվում է հունվարի 23-ին՝ Երևանի ժամանակով 09:50-ին:
Կենջի Գոտոյի մայրը Տոկիոյում տեղի ունեցած մամլո ասուիսի ժամանակ խնդրել է գրոհայիններին բաց թողնել իր որդուն՝ ասելով, որ վերջինս Իսլամական պետության թշնամին չէ: