տուն Տնտեսական Տնտեսությունը այս օրինագիծն ընդունելուց հետո ոչ թե կաճի, այլ կտուժի. Արծվիկ Մինասյան

Տնտեսությունը այս օրինագիծն ընդունելուց հետո ոչ թե կաճի, այլ կտուժի. Արծվիկ Մինասյան

97
0

rus138632027372

Ազգային Ժողովում քննարկվում է «Շահութահարկի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը առաջին ընթերցումից հետո ընդունման հարցը: Մտքերի փոխանակման ժամանակ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ցանկացած օրենք պետք է ներկայացնել հիմնավորումներով հանդերձ: «Գաղափարը փայլուն է, ու ես մարդ չեմ կարող գտնել, որ չհավանի մտահղացումը: Բայց ցանկացած լավ գաղափար կարելի է աղավաղել, եթե դրա հիմնավորումը պատշաճ չլինի: Ես այդպիսի հիմնավորում չտեսա»:

Երկրի արտահանման տնտեսության աճի համար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ օրինագիծը շատ լավ է մտածված: «Այս օրենքով նախատեսում է ոչ միայն ապրանքի արտահանում, այլև ծառայություն մատուցող կազմակերպություն ստեղծել: Սա արտահանող կազմակերպություն չէ, ըստ էության, այլ ծառայությունների հավաքագրում է մի զամբյուղի մեջ ու ապա արտահանում այդ զամբյուղով: Մենք ուղղակի պետք է շղթան ամբողջությամբ ճիշտ ներկայացնենք, նույն պանրի արտահանման պատմությունը չդառնա, որի պատճառով պանրի գինը կտրուկ աճեց»:

Տնտեսությունը այս օրինագիծն ընդունելուց հետո ոչ թե կաճի, այլ կտուժի՝ իր հիմնավորումները բերեց Արծվիկ Մինասյանը: «Օրենքն ընդունելուց հետո միանշանակ մրցակցությունը կվերանա: Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է մրցակցության գնահատման պահով չեզոք գնահատական տալ: Կառավարությունը մի բացթողում էլ ունի՝ այն կարող է որակի հսկողություն իրականացնել: Որակի ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով մեր շատ արտադրանքներ մրցունակ չեն միջազգային շուկայում»: