տուն Լուրեր Տնօրենների ձայնագրություններից մեկը առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում. դատախազություն

Տնօրենների ձայնագրություններից մեկը առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում. դատախազություն

220
0

dataxazutyun-584x375

Տեղեկացնում ենք, որ մամուլում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» վերտառությամբ հոդվածները և դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների հրապարակված ցանկը ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում դեռևս հունվար ամսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձայնագրություններից մեկը առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում:
Նշված մյուս ձայնագրությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, ուստի դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը գտնվում է պետական այլ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակում:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերից:

Հիշեցնենք, որ 116 հաստատության տնօրեն խոստովանել էր, որ ՀՀԿ-ի համար ցուցակներ էր հավաքում: