ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Ֆեյսբուքում» գրել է, որ Վրաստանում գտնվող հայկական պատվիրակությունը դուրս է եկել խորհրդարանից, քանի որ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքը հետաձգվել է՝ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ զավթել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների դահլիճը և իրենց բողոքի ակցիան են իրականացնում Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցության դեմ: