տուն Լուրեր Տնային աշխատանքը արեք. Հայաստանում Եվրամիության դեսպանի կոչն՝ իշխանություններին

Տնային աշխատանքը արեք. Հայաստանում Եվրամիության դեսպանի կոչն՝ իշխանություններին

141
0

EM despan

«Ընտրական գործընթացները Հայաստանում բարելավման կարիք ունեն, ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ –ի զեկույցը դրա հերթական ապացույցն է, դրան լրջորեն վերաբերվեք: Տնային աշխատանքը արեք: Հայաստանի ժողովուրդը մեծապես կշահի, եթե այդ քննադատական մեկնաբանությունները ի կատար ածվեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտոր Սվիտալսկին` անդրադառնալով ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցին:

Նշենք, որ փորձագիտական խումբը քննադատել է հանրաքվեի անցկացման ողջ գործընթացը: «Սահմանադրական հանրաքվեն կազմակերպվեց առանց ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ հանձնարարականների ուղղությամբ որևէ նշանակալի քայլ կատարելու` ամրապնդելու համար ընտրական գործընթացի հանդեպ հասարակության վստահությունը»,- ասվում է զեկույցում:

Մանրամասները` քիչ անց: