տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Տնական տերաֆլյու

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Տնական տերաֆլյու

325
0

ca3c9bf5

Մրսածության ու գրիպի դեմ այս դեղամիջոցը համարվում է արդյունավետներից մեկը: Սակայն, խոստովանենք, որ միշտ էլ ինչ որ թերահավատություն ունենք դեղահաբերի նկատմամբ, մտածելով՝ մի կողմից օգնում է, սակայն, ինչ գիտես, թե ինչ է իր հետևից թողնում…

Մենք ավելի ու ավելի հակված ենք տնական ու տատիկների փորձված միջոցներին նախապատվությունը տալուն: Ու սա ևս այդ շարքից է: Ուրեմն, ինչպես կարելի է տնական տերաֆլյու պատրաստել:

Բաղադրիչները՝ 2 հատ կիտրոն կեղևազատած,

բնական մեղր՝ 2 ճաշի գդալ,

կոճապղպեղ (իմբիր) 30-40 գ

Պատրաստման եղանակը

Կիտրոնը կիսել ու քերել կամ էլ հարել հարիչով, մինչև խյուսանման զանգված ստացվի: Ավելացնել կոճապղպեղ ու կրկին ամբողջը հարել, այնուհետև ավելացնել 2-3 ճաշի գդալ մեղր, ապա կրկին խառնել ամբողջը:

Արդյունքում, պետք է ստացվի թեթև, օդային ու բավականին համեղ ու հոտավետ շիլա, որը պետք է լցնել  նախապես ախտահանված տարայի մեջ, բերանը փակել ու դնել սառնարանը: Ի դեպ, այս խառնորդը կարելի է մինչև 6 ամիս պահել սառնարանում:

Հիվանդության կանխարգելման համար պետք է շաբաթական 1 անգամ թեյի կամ էլ գոլ ջրի հետ 2-3 գդալ ընդունել (թեյի կամ տաք ջրի ջերմությունը չպիտի գերազանցի 40 աստիճանը, հակառակ պարագայում մեղրը կկորցնի օգտակար հատկությունները):

Ի դեպ, այս խառնուրդը հավասարապես հաճելի է և երեխաների, և  մեծահասակների համար: