Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր Կառավարության նիստում ասաց, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիում է Եգիպտոս ուղեւորափոխադրում կատարող ընկերությունները:
Գեղամ Գեւորգյանը հրապարակեց Եգիպտոս մեկնածների թվային տվյալներ, ապա ասաց. «Ավիափոխադրումները եւ տու փաթեթները փոխկապակցված շուկաներ են: Շատ հաճախ ավիատոմսի գինը սպառողի համար այդքան մեծ նշանակություն չունի, քանի որ փաթեթով է ստանում այն: Պետք է պարզել, թե արդյոք սպառողը ստանում է հյուրանոցային այն ծառայությունները, որոնց համար վճարում է: Դեպքեր են լինում, երբ հյուրանոցի գումարը տուրիստական ընկերություններն առձեռն վճարում են հյուրանոցին եւ խուսափում հարկային պարտավորություններից, ապա ավիատոմսը զեղչում, որն անթույլատրելի է»,- մանրամասնեց ՏՄՊՊՀ նախագահը:
Մի ուշագրավ տեղեկություն եւս. Գեղամ Գեւորգյանը նշեց, որ տուրիստական ընկերությունները հանդիսանում են ավիաընկերությունների ներկայացուցիչները:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն էլ ասաց, որ քրեական գործ է հարուցվել Հուրգադա տեղափոխած տուրիստական ընկերության դեմ: «Հետագա ընթացքի մասին կտեղեկացնենք»,- ասաց ոստիկանապետը: