տուն Լուրեր ՏԿԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելությանը

ՏԿԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելությանը

108
0

IMG_8387-12546-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 9-ին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Քարեն Հիլլարդին և ՀՀ-ում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Ժողովրդավարության, մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ալիսոն Մքֆարլենդին:

Ողջունելով նախարար Երիցյանին՝ Ք. Հիլլարդին նշեց, որ ՏԿԱԻՆ-ն իրենց կազմակերպության ամենավստահելի գործընկերներից է, և իրենք ուրախ են հետագա համագործակցության հնարավորության համար: Խոսելով իրենց գործունեության մասին՝ տիկին Հիլլարդին նշեց, որ իրենց համար առաջնայինը համայնքներում տնտեսական կայունության ապահովումն է, ՏԻՄ-երի և բնակիչների միջև արդյունավետ փոխգործակցության հաստատումը և համայնքների կառավարաման հարցում քաղաքացիական հասարակության ձայնը լսելի դարձնելը: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հանրային մասնակցությունը տեղական կառավարմանը» ծրագիրը ենթադրում է 4 հիմնական ուղղություն.
1. Աշխատանք կենտրոնական կառավարման մարմինների հետ:
2. ՏԻՄ-երի հետ աշխատանք:
3. Աշխատանք քաղաքացիական հասարակության սուբյեկտների հետ:
4. Աշխատանք ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կոնսորցիումների հետ, որոնք իրենցից ներկայացնում են քաղաքացիական հասարակության գործընթացներում թրծված և կայացած հասարակական կազմակերպությունների խմբեր:

Իր պատասխան խոսքում ՏԿԱԻ նախարարն անդրադարձավ համայնքների խոշորացման խնդրին, դրա արդյունավետությանը և ակնկալիքներին: Համայնքների խոշորացման գործընթացը միտված է ՏԻՄ-երի հզորացմանը, որպեսզի իրենք կարողանան ավելի արդյույնավետ կառավարել իրենց ռեսուրսները, այս ուղղությամբ արդեն մեկնարկում են պիլոտային ծրագրեր: Խոսելով գյուղացիների կարիքների մասին, որոնք պետք է լինեն իրականացվող ծրագրերի հիմքում՝ նախարար Երիցյանը հատկապես կարևորեց համայնքներում բնակարանաշինությունն ու աշխատատեղերի ստեղծման հարցը: «Երիտասարդներին և բարձր որակավորում ունեցող երիտասարդ կադրերին համայնքներում պահելու համար նախևառաջ հարկավոր է լուծել աշխատատեղերի ստեղծման և երիտասարդ ընտանիքներին տներ տրամադրելու հարցը»,-շեշտեց նախարարը:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ կառավարության հետ համատեղ մշակել է նաև մի շարք օրենսդրական փաթեթներ, որոնք միտված են ՀՀ-ում տեղական ինքնակառավարաման համակարգի հետագա զարգացմանն ու ապակենտրոնացմանը: