տուն Քաղաքական Միջազգային Տիտանիկի ուղևորուհու նամակը վաճառվել է 12 հազար դոլարով

Տիտանիկի ուղևորուհու նամակը վաճառվել է 12 հազար դոլարով

141
0

994341589

«Տիտանիկի» ողջ մնացած ուղևորուհիներից մեկի նամակը Բոսթոնի RR աճուրդում վաճառվել է 11875 դոլարով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Պարբերականը մանրամասնել է, որ նամակը Լյուսիլ Դաֆ-Գորդոնի կողմից գրվել է 1912թ.-ի մայիսին: Գորդոնը «Տիտանիկի» այն 12 ուղևորներից էր, ովքեր փրկվեցին՝ 40 հոգանոց նավակ նստելով:

Ավելի ուշ նրա ամուսնուն մեղադրել են անձնակազմին կաշառելու մեջ, որպեսզի վերջիններս արագ ծով դուրս գան՝ չսպասելով նավակի լցվելուն: Նավակն ավելի ուշ հայտնի է դարձել «Գումարային նավակ» անունով:

«Տպավորություն է ստեղծվում, որ մենք սխալ գործեցինք փրկվելով», — նամակից մի հատված է մեջբերում լրատվական գործակալությունը: