Reuters գործակալության փոխանցմամբ, 1912 թվականին ջրասույզ եղած «Տիտանիկ» նավի մենյուն սեպտեմբերի 30-ին հանվել է աճուրդի: Նախատեսվում էր, որ Invaluable աճուրդների տունն այն կվաճառի 50-70 հազար դոլարով: Այս մենյուն մատուցվել է «Տիտանիկի» վեջին ընթրիքի ժամանակ: Մենյուի այս տարբերակը փրկել է առաջին կարգի ուղևոր Աբրահամ Լինքոլն Սոլոմոնը: Մենյուի մյուս կողմում ուղևոր Իսահակ Ջերալդ Ֆրաուենտալի ստորագրությունն է: Ենթադրվում է, որ նա Սոլոմոնի հետ նախաճաշ է պատվիրել :