տուն Լուրեր Տիրում է տեր-թոդիկյան համակարգ. նրանց թույլ չեն տալիս լողանալ, լվացել

Տիրում է տեր-թոդիկյան համակարգ. նրանց թույլ չեն տալիս լողանալ, լվացել

201
0

naira

Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանից հետաքրքրվեցˋ ընտանեկան բռնությունների հետ կապվածˋ արագ արձագանքման կանչեր լինո՞ւմ են. «Չէ՞որ Հայաստանում ընտանեկան բռնության թեմային բազմիցս է անդրադարձ լինում, այդ թվումˋ միջազգային կառույցների կողմից»,- հարցրեց ԲՀԿ ղեկավարն ու նշեց նաև, որ ունի տեղեկատվությունˋ այն ապաստաններում, որոնք հատկացվում են բռնության ենթարկվածներին, տիրում է տեր-թոդիկյան համակարգ. «Մարդիկ ենթարկվում են հոգևոր բռնության, նրանց թույլ չեն տալիս լվացվել , լողանալ, այսինքնˋ ստավցում է` մարդիկ հայտնվում են ավելի վատ պայմաններում, քան իրենց ընտանիքներում, ուր ևս բռնության են ենթարկվել»:

Կարեն Անդրեասյանը, պատասխանելով Նաիրա Զոհրաբյանին, տեղեկարցրեց, որ ընտանեկան բռնությունների հետ կապվածˋ ունեցել են շուրջ մեկ տասնյակ ահազանգեր:

« Մենք չենք կարողանում պետական միջոցներով տեղավորել նշված անձանց, դա արել ենք հասարակական կազմակերպություների միջոցով, սակայն, պետք է ասեմ, մեր ուղղորդած կառույցներում նման երևույթներ չկան»,- ասաց Կ. Անդրեասյանն ու  ընդգծեց, որ նորմալ վերաբերմունք պահանջելու համար կացարանները պետք է լինեն պետական  կառույցներում. մասնավորից շատ բան պահանջել չեն կարող: