տուն Քաղաքական Միջազգային Տիմոշենկոն կոչ է արել փոխել Ուկրաինայի Սահմանադրությունը

Տիմոշենկոն կոչ է արել փոխել Ուկրաինայի Սահմանադրությունը

78
0

1384622278_timoshenkoՈւկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել ամբողջովին փոխել երկրի Սահմանադրությունը։ Քաղաքական գործիչն առաջարկում է Սահմանադրության մեջ նշել երկրի կառավարման նախագահական կամ խորհրդարանական ձեւը, ինչպես նաեւ Գերագույն ռադայի փոխարեն նոր օրենսդիր մարմին ստեղծել։

Ներկայումս Ուկրաինան կիսախորհրդարանական-կիսանախագահական երկիր է։ Տիմոշենկոն առաջարկում է հաստատել կառավարման կամ նախագահական կամ խորհրդարանական ձեւ, փոխանցում է Novostiua-ն։

Նա նշել է, որ Ուկրաինայի փրկության  համար գոյություն ունի միայն մեկ ՝ արդյունավետ ուղի՝ հանրության լիակատար վերագործարկում ժամանակակից եվրոպական նոր Սահմանադրության միջոցով։