Ամերիկյան Time ամսագրի ընթերցողները տարվա մարդ են համարում Եգիպտոսի պաշտպանության նախարար, առաջին փոխվարչապետ Աբդ Ալ-Ֆաթահ Ալ-Սիսիին: Հարցման արդյունքում գեներալը, ով այս տարի հուլիսին Եգիպտոսի հեղաշրջման գլխավոր «մեղավորներից էր» մեծ առավելությամբ հաղթել է մյուս երկու հավակնորդներին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանին և երգչուհի Մայլի Սայրուսին:
Նրա օգտին քվեարկել է 449 հազար օգտատեր, ընդ որում` քվեարկողների զգալի մասը եղել է հենց Եգիպտոսից: Ընդհանուր առմամբ` Time-ի էջում և Twitter-ում կազմակերպված քվեարկությանը մասնակցել է 2 մլն օգտատեր:
Սակայն ամսագրի խմբագրության համար այս արդյունքը պարտադիր չէ, և «տարվա մարդ» ամսագրի այս տարվա մրցանակակրի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին: