Բրիտանացի գիտնականները խորհուրդ են տալիս ծնողներին չգնել երեխաներին բարբիատիպ տիկնիկներ, եթե նրանք ցականում են, որ երեխայի մոտ զարգանան ստեղծագործական հմտությունները:
Ավելին, Բարբիով անընդհատ խաղացող աղջիկներն ապագայում կարող են հաջողություններ չունենալ գիտության և տեխնոլոգիական ոլորտներում: Իսկ դա զգալի նվազեցնում է չափահաս կյանքում հաջողության հասնելու հնարավորությունները: Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Ադֆինա Դոնալդը խորհուրդ է տալիս դրա փոխարեն երեխաներին նվիրել կոնստրուկտորներ, ինչը թույլ է տալիս զարգացնել երևակայությունն ու մտահորիզոնը: