Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբան Արմեն Մելքոնյանը դիմել է Արաբկիր Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդությամբ: Araratnews.am-ի հետ զրույցի ժամանակ փաստաբանը տեղեկացրեց, որ իրենք օրերս են դիմել դատարան եւ տեղեկացել, որ տուժող կողմը նոր ցուցմունք է տվել։
Վերջին շրջանում լուրեր են տարածվել, թե իբր տուժող կողմը՝ Հարություն Զաքարյանը, նոր ցուցմունք է տվել, որ իրեն Տիգրան Խաչատրյանը ծեծի չի ենթարկել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին, քննիչի՝ Սյունիքի մարզպետի որդու կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին դիմումը Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ բավարարվել էր եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել երկամսյա կալանքը: