տուն Լուրեր Տիգրան Խաչատրյանը դատահոգեբուժական փորձաքննության է ենթարկվել

Տիգրան Խաչատրյանը դատահոգեբուժական փորձաքննության է ենթարկվել

125
0

Tigran_Xachatryan_1

Գորիսի Սդղի գյոլ կոչվող վայրում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի գործում մեղադրյալ ներգրավված Տիգրան Խաչատրյանն օգոստոսի 20-ին դատահոգեբուժական փորձաքննության է ենթարկվել: Տիգրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը Araratnews.am-ին հայտնեց, որ նշանակված փորձաքննության պատասխանները կստացվեն մոտ 15 օրից:

Փաստաբանը նաև հայտնեց, որ իր պաշտպանյալը շարունակում է գտնվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում:

Հավելենք, որ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), եւ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը: Ներկայումս նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում, քանի որ, ըստ պաշտպանի, առողջական խնդիրներ ունի:

Լուսանկարը` Photolure-ի