տուն Լուրեր Տիգրան Ուրիխանյանը`ԱԱԾ-ի և Զարուհի Փոստանջյանի «սադրիչ արտահայտությունների» մասին

Տիգրան Ուրիխանյանը`ԱԱԾ-ի և Զարուհի Փոստանջյանի «սադրիչ արտահայտությունների» մասին

70
0

Tigran-Urixanyan

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կոչված է իր անվանը համապատասխանող լուրջ և պատասխանատու գործունեություն իրականացնելու: Հրապարակային հանրամատչելիության տիրույթը, ԱԱԾ առաջնային գործառույթներից չէ: Այս մասին Araratnews.am-ին փոխանցեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը:

Հարցին՝ արդյոք Զարուհի Փոստանջյանն ԱԺ ամբիոնից «սադրիչ արտահայտություններ» հնչեցրե՞լ է, Տիգրան Ուրիխանյանը լսե՞լ է վտանգավոր կոչեր Զարուհի Փոստանջյանի կողմից, մամուլի խոսնակը պատասխանեց.  «Տիգրան Ուրիխանյանը գնահատում է Զարուհի Փոստանջյանի համարձակ կեցվածքը, կարևորում խորհրդարանում յուրաքանչյուր պատգամավորի սեփական դիրքորոշում հայտնելու պատրաստակամությունը և սեփական համոզմունքների համար քաղաքակիրթ պայքար մղելու ունակությունը»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 22-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում  ասվում է՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, օգտագործելով Ազգային Ժողովի բարձր ամբիոնը, թույլ է տվել սադրիչ արտահայտություններ: