տուն Լուրեր Տիգրան Ուրիխանյանը մտադիր է հրաժարվել ոչ միայն «Ալյանսի» նախագահի պաշտոնից, այլև վայր...

Տիգրան Ուրիխանյանը մտադիր է հրաժարվել ոչ միայն «Ալյանսի» նախագահի պաշտոնից, այլև վայր դնել իր մանդատը․tert.am

97
0

Tigran-Urixanyan«Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան  Քոչարյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց մամուլի այն հրապարակումները, որ օրերս վարչության ընդլայնված նիստի ժամանակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին: Ավելին, ըստ նրա, քննարկվել է նաև ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու հարցը:

«Այո, նման բան քննարկվել է և ոչ միայն այդ հարցը, քննարկվել է նաև ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու հարցը»,-ասաց Վարդան Քոչարյանը, այլ մանրամասներ չհայտնելով:

«Անհրաժեշտության դեպքում Տիգրան Ուրիխանյանն անձամբ հանդես կգա հայտարարությամբ»,- հավելեց նա։