տուն Լուրեր Տիգրան Սարգսյանը` ԵՏՀ նախագահ

Տիգրան Սարգսյանը` ԵՏՀ նախագահ

108
0

տիգրան-դեսպան

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը անցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարմանը, հաղորդում է inform.kz-ն:

Սարգսյանի թեկնածությունն այդ պաշտոնում հաստատվել էր 2015թ. դեկտեմբերին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում՝ ԵՏՄ նախագահների կողմից:

Հաղորդվում է նաև, որ փոփոխվել է Հանձնաժողովի կազմը: Փետրվարի 1-ից Կոլեգիայի անդամների թիվը հասել է 10-ի:

Հանձնաժողովում ստեղծվել է ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարարի պաշտոնը, որը զբաղեցրել է Հայաստանի էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը: